28 Նոյ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը

Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը

Նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Քիմիկների»
զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման պահանջով։

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները բանակցում են ճանապարհը
բացելու համար։

Ծնողներից Կարինե Մանավազյանը ոստիկանության ծառայողներին ասաց,
որ 3 տարի դիմացել է, և հիմա անձամբ ինքն անում է այն, ինչ կարող է։

Հիշեցնենք՝ «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները
վաղ առավոտից հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, հետո՝ շարժվել դեպի նախագահական
նստավայր։