
Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի գաղտնի նկարահանումների գործով քրեական վարույթ է հարուցվել. ABC Media-ին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից:
«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,-տեղեկացրեցին ՔԿ֊ից:


