25 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհետ կորած զինծառայողների ծնողներն անժամկետ նստացույց են սկսել Կառավարության մոտ

Անհետ կորած զինծառայողների ծնողներն անժամկետ նստացույց են սկսել Կառավարության մոտ

«Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել
են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ուզում ենք Փաշինյանի հետ հանդիպել, որ իմանանք՝ ինչի
սպասենք մեր երեխեքի գալու հետ կապված», – նշեց ծնողներից Հռիփսիմե Հակոբյանը՝ հավելելով,
որ անհետ կորած զինծառայողների ծնողները մատնված են անուշադրության։

Ծնողներից Կարինե Մանավազյանն էլ ասաց, որ անհետ կորածների, գերիների
հարցը պետք է կառավարությունն առաջնային լուծեր, ոչ թե «ասֆալտ փռեր»։

«Էդ ո՞նց եղավ, որ ընտրություններից 5 օր առաջ գերի եկավ, 5 օր
հետո գերի եկավ, ընտրությու՞ն էր, պետք էր, հա՞, երևի»,-ասաց նա։

Ծնողներն այս պահին անժամկետ նստացույց են հայտարարել կառավարության
դիմաց՝ մինչև նրանց կընդունի Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից զինծառայողները
2020 թվականի հոկտեմբերի 21-ին մեկնել էին Կովսականում մարտական գործողություններին
մասնակցելու, սակայն ծնողների խոսքով՝ սխալ հրամանի պատճառով հայտնվել էին ադրբեջանական
շրջափակման մեջ, և մինչև այս պահը զինծառայողներից որևէ տեղեկություն չկա։ Ծնողները
հետագայում համացանցից լուսանկարներ և տեսանյութեր են գտել, նույնականացրել իրենց որդիների
հետ, և այդ տվյալները փոխանցել կառավարություն, ՊՆ և ԱԱԾ։