01 Նոյ
2025
4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանությունները ԵՄ գնալիս ինքնիշխանության կորուստ չե՞ն տեսնում․ Զախարովա

ՀՀ իշխանությունները ԵՄ գնալիս ինքնիշխանության կորուստ չե՞ն տեսնում․ Զախարովա

Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը, որի պատճառ են հանդիսացել կոռուպցիոն մեղադրանքները, ինչպես նաև Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու մասին հայտարարությունը, որը Հայաստանում իշխանության բռնազավթման կոչ են համարել։

«Հուսով ենք, որ ՀՀ դատական մարմինը կկարողանա իր պարտականությունները կատարելիս խուսափել քաղաքականացված մոտեցումից»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի՝ միութենական պետություն ստեղծելու հայտարարությանը, ապա, ըստ Զախարովայի, ՀՀ իշխանությունները ԵՄ գնալիս ինքնիշխանության կորուստ չե՞ն տեսնում։

«ԵՄ-ին անդամակցելը նախատեսում է ինքնիշխանության մասնակի կորուստ, սահմանափակումներ։ ԵՄ մտնող երկիրը պետք է զրկվի ինքնիշխանության մի մասից։ Օրինակ՝ արտաքին քաղաքական որոշումներ կայացնելը, նույնիսկ թեկնածու երկրներից են պահանջում սահմանափակումներ։ Կոնկրետ օրինակ՝ պատժամիջոցներ սահմանել որևէ երկրի նկատմամբ և այլն։ Սա ինքնիշխանությունից հրաժարում է»,- ասել է նա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռազմագերիներ