26 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լաչինի միջանցքի շրջափակում պետք է վերացվի, ապօրինի անցակետերը` հեռացվեն. Կովաչև

Լաչինի միջանցքի շրջափակում պետք է վերացվի, ապօրինի անցակետերը` հեռացվեն. Կովաչև

Հուսադրող է առաջընթաց տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների
որոշ կարևորագույն կետերում. այս մասին թվիթերյան գրառում է արել ԵԽ պատգամավոր, Հայաստանի
հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը:

«Երկու երկրների միջև բանակցությունները պետք է շարունակվեն, զուգահեռաբար
պետք է վերացվի Լաչինի միջանցքի շրջափակումը և բոլոր ապօրինի անցակետերը պետք է հեռացվեն:
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է հումանիտար օգնության և առաջին անհրաժեշտության
ապրանքների հասանելիություն ունենա, որպեսզի խուսափի լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամից»,-
գրել է ԵԽ պատգամավոր, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը: