26 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանին հայտնել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին

ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանին հայտնել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ քննարկել է իրավիճակը Հարավային
Կովկասում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հաշտեցման գործընթացը. ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած
հաղորդագրության մեջ։

«Ռուսական կողմը հաստատել
է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկու ուղղություններով
տրանսպորտային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի
նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նորմալ կենսաապահովման
համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը», – ասված է հաղորդագրությունում։

Կողմերը քննարկել են նաև ՌԴ ԱԳՆ հայտարարությանն ի պատասխան Ադրբեջանի
ԱԳՆ արձագանքը, որը, ռուսական արտաքին գերատեսչությունը ոչ կոռեկտ է համարել։