
Վանաձորում բնակելի տնակներ են այրվել
Նոյեմբերի 1-ին ժամը 16։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուկրշին թաղամասում այրվում են բնակելի տնակներ. տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին, մարվել՝ 17։26-ին։ Այրվել են եռամուտք բնակելի տնակի (մոտ 240 քմ) երկրորդ մուտքի բնակարանը՝ գույքով, տանիքը՝ մասամբ (մոտ 72 քմ), տանիքի փայտե կառուցատարրերի 60 քմ հատվածը ջերմահարվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։


