
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 346 խեցգետնաորսիչ և 90 ձկնորսական ցանց
Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները Սևանա լճում և հարակից տարածքներում իրականացվող մշտադիտարկման շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովազարդ բնակավայրի հարակից տարածքում ձեռնարկված միջոցառման արդյունքում Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 346 հատ խեցգետնաորսիչ և 90 հատ ձկնորսական ցանց, իսկ 76 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ․ տեղեկացնում են էկոպարեկային ծառայությունից։
«Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, ձեռնարկվում են միջոցառումներ իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։


