
Թրամփը սպառնացել է ուժ կիրառել Նիգերիայի դեմ՝ պաշտպանելու քրիստոնյաներին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանձնարությամբ Պենտագոնը պատրաստվում է անցկացնել «արագ» ռազմական գործողություն Նիգերիայում, եթե չդադարեն քրիստոնյաների սպանությունները աֆրիկյան պետությունում. փոխանցում է ABC News-ը։
«Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի աչք փակել քրիստոնյաների սպանությունների վրա, ԱՄՆ-ն անմիջապես կդադարեցնի Նիգերիային տրամադրվող ողջ օգնությունն ու աջակցությունը և կարող է «զենքերով կրակի պես» մտնել այդ այժմ արդեն անարգված երկիր՝ այս սարսափելի վայրագությունները կատարող իսլամական ահաբեկիչներին ոչնչացնելու համար», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։
Ի պատասխան Թրամփի գրառման՝ Նիգերիայի նախագահ Բոլա Ահմեդ Թինուբուն հայտարարել է, որ Կառավարությունը համագործակցում է կրոնական համայնքների առաջնորդների հետ՝ գտնելու լուծում ստեղծված իրադրությունից:
Նշենք, որ Նիգերիայի Հյուսիսում գրեթե ամեն օր տեղի են ունենում բախումներ քրիստոնյաների և մահմեդականների միջև:


