05 Նոյ
2025
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեքսիկայում սպանել են թմրամիջոցների դեմ պայքարով հայտնի քաղաքապետի

Մեքսիկայում սպանել են թմրամիջոցների դեմ պայքարով հայտնի քաղաքապետի

Մեքսիկական Ուրուապանի անկախ քաղաքապետ Կառլոս Մանսոն սպանվել է տոնակատարության ժամանակ. գրում է El País-ը:

Անհայտ անձինք կրակել պաշտոնյայի ավտոշարասյան վրա. նա մահացել է տեղում: Վիրավորվել են նաև քաղաքային խորհրդի անդամներից մեկը և քաղաքապետի թիկնապահը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ հարձակվողներից մեկը սպանվել է, ձերբակալվել է 2 անձ:

Մանսոն եղել է թմրամիջոցների կարտելների ակտիվ հակառակորդ և քաղաքում կարգուկանոն հաստատելու համար բազմիցս դիմել է Մեքսիկայի դաշնային կառավարությանը:

Ռազմագերիներ