05 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուվրի կողոպուտը կատարել են Փարիզի աղքատ թաղամասի «մանր հանցագործները», այլ ոչ պրոֆեսիոնալներ

Լուվրի կողոպուտը կատարել են Փարիզի աղքատ թաղամասի «մանր հանցագործները», այլ ոչ պրոֆեսիոնալներ

Լուվրի կողոպուտը կատարել են Փարիզի աղքատ թաղամասի «մանր հանցագործները», այլ ոչ թե կազմակերպված հանցավոր խմբերի պրոֆեսիոնալներ․ գրում է Reuters-ը։

Քաղաքի դատախազ Լոր Բեկոյի խոսքով՝ ձերբակալվածները նախկինում դատապարտվել են մանր գողության համար։

Ներկայում կալանքի տակ է չորս մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր 7 ձերբակալվածի մասին, սակայն երեքն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ աշխարհի ամենաայցելվող թանգարանի կողոպուտն իրականացվել է հոկտեմբերի 19-ին։ 4 անձինք բոլորի աչքի առաջ թանգարանից գողացել էին  88 մլն եվրոյի զարդեր։ Հանցագործները թանգարան էին մտել պատուհանից՝ սանդուղքով։

Ռազմագերիներ