26 Դեկ
2024
-0.4° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն ճիշտ է, յուրաքանչյուր պետություն ինքն է իր անվտանգության երաշխավորը․ քաղաքագետ

ՌԴ ԱԳՆ-ն ճիշտ է, յուրաքանչյուր պետություն ինքն է իր անվտանգության երաշխավորը․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը վստահ է՝ Բրյուսելում հուլիսի 15-ին կայացած
եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են կետեր, որոնց մասին չի բարձրաձայնվում։

ABC Mediaի հետ զրույցում, մեկնաբանելով եռակողմ հանդիպմանը հաջորդած
հայտարարությունը, քաղաքագետն ասաց․ «Փաշինյանը պարբերաբար ասում է, որ ունի բանակցային
գաղտնիք, որը չի կարող ամբողջությամբ հրապարակել։ Սա ուղիղ նշանակում է, որ բոլոր դեպքերում
հանդիպումներում կան հատվածներ, որոնք հրապարակման ենթակա չեն»։

Պողոսյանի խոսքով այս ամենն արտացոլվում է նաև ԵՄ նախագահ Շառլ
Միշելի կողմից արված հայտարարություններում, որտեղ վերջինս շեշտում էր, որ բանակցություններում
որոշակի առաջընթաց կա, սակայն անհրաժեշտ է հանդիպումներ կազմակերպել նաև հաջորդիվ։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, որտեղ ռուսական կողմը հիշեցրել
էր, որ Հայաստանը ԵՄ հովանու ներքո անցկացված բանակցությունների ընթացքում Արցախը որպես
Ադրբեջանի մաս է ճանաչել, և հորդորել էր Արցախի հարցով չմեղադրել երրորդ երկրին, քաղաքագետը
շեշտեց․ «Սա բավականին տրամաբանական հայտարարություն էր։ Դրա մասին մենք մասնագետներով
բազմիցս խոսել ենք։ Յուրաքանչյուր պետություն ինքն է առաջին հերթին իր իրավունքների
և անվտանգության երաշխավորը։ Երրորդ երկրները բացառապես կարող են օժանդակ ուժեր լինել
քո երկրի անվտանգության համար։ Այս պարագայում ՌԴ-ն լիովին իրավացի է։ Տրամաբանական
և արդար չէ, երբ դու Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում և ՌԴ-ից պահանջում ես, որ
իր նախնական առաջարկները վերահաստատի»։