06 Նոյ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է Հովհաննավանքում շապիկ հագած և խորան բարձրացած տղամարդը

Ո՞վ է Հովհաննավանքում շապիկ հագած և խորան բարձրացած տղամարդը

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Հովհաննավանքում եկեղեցական շապիկ հագել ու խորան էր բարձրացել ատամնաբույժ Հովհաննես Գևորգյանը։

Yerkir.am-ը նկատել է, որ Գևորգյանը հարկային բեռից բողոքող և կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից է։ «Առաջին անգամը չէ, որ եկեղեցական զգեստ էի հագնում»,- լրատվականին ասել է ատամնաբույժը։

ABC Media-ն էլ նկատեց, որ Գևորգյանը Facebook-ի իր էջում հաճախ է անրդրադարձել Մայր Աթոռին ու հոգևորականներին՝ դրական լույսի ներքո։ Օրինակ նախորդ տարի՝ Միածնաէջ Մայր Տաճարի օծմանն ու վերաբացմանը, նման գրառում է արել․ «Թող Մայր Աթոռի վերաօծումը ուժ ու զորություն տա մեր հոգիներին, զորացնի և նոր շունչ տա մեր հավատքին»։

 

Ռազմագերիներ