05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր օգնություն․ Եվրամիությունն Ուկրաինային 1,8 միլիարդ եվրո է հատկացրել

Նոր օգնություն․ Եվրամիությունն Ուկրաինային 1,8 միլիարդ եվրո է հատկացրել

Եվրամիությունն Ուկրաինային 1,8 միլիարդ եվրոյի նոր տրանշ է հատկացրել, ինչը 2022 թվականից ի վեր Կիևին տրամադրվող ԵՄ օգնության ընդհանուր գումարը կհասցնի մոտավորապես 180 միլիարդ եվրոյի ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային արդեն տրամադրել է մոտ 178 միլիարդ եվրոյի ընդհանուր աջակցություն, այդ թվում՝ 63.2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։

«Ուկրաինան կստանա 1,8 միլիարդ եվրո ֆինանսավորում, քանի որ Խորհուրդը որոշում է կայացրել Ուկրաինայի ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակում հինգերորդ կանոնավոր աջակցության վճարման վերաբերյալ։ Այս գումարն արտացոլում է Ուկրաինայի կողմից հինգերորդ տրանշը ստանալու համար անհրաժեշտ ինը քայլերի հաջող ավարտը», – նշվում է փաստաթղթում։  

Ռազմագերիներ