
ԱՄՆ օդանավակայաններում քաոս է ավելի քան 1 ամիս տևող «շաթդաունի» պատճառով
ԱՄՆ օդանավակայաններում ուղևորները բախվում են չվերթների ուշացումների և չեղարկումների՝ օդային երթևեկության կարգավարների բացակայությունների աճի պատճառով․ գրում է Euronews–ը։
ԱՄՆ–ում օդային երթևեկության գրեթե 13,000 կարգավար աշխատում է առանց վարձատրության հոկտեմբերից ի վեր, երբ սկսվեց կառավարության գործունեության մասնակի դադարեցումը («շաթդաուն»)։
Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվել է հոկտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ ամերիկացի օրենսդիրները չկարողացան համաձայնության գալ բյուջեի շուրջ՝ կարևորագույն պետական ծառայությունների ֆինանսավորումը շարունակելու համար։
Նշվում է, որ եթե մինչև երեքշաբթի երեկոյան ԱՄՆ օրենսդիրները համաձայնության չհասնեն այս հարցի շուրջ, ապա կառավարության աշխատանքի դադարեցումը կդառնա ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարը։
Մասնագետները զգուշացնում են, որ որքան երկար տևի «շաթդաունը», այնքան ավելի մեծ քաոս կտիրի երկրի օդանավակայաններում։


