25 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պահանջում ենք կատարել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները․ Թագուհի Թովմասյանը մասնակցել է ՌԴ դեսպանատան մոտ ակցիային

Պահանջում ենք կատարել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները․ Թագուհի Թովմասյանը մասնակցել է ՌԴ դեսպանատան մոտ ակցիային

ՌԴ դեսպանատան մոտ հաջակցություն Արցախի տեղի ունեցող ակցիային
միացել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ ՌԴ-ից պահանջը
մեկն էր՝ «կատարել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները»։

Նա նշեց՝ ակցիային ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունից
երկու պատգամավոր է միացել։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից այս պահին միայն ես եմ,
բայց այնպես է, որ այդ պահանջը մեր խմբակցությունը մշտապես ներկայացրել է, ու ներկայացրել
է ամենուր և ամենքին»,-ասաց նա։

Պատգամավորը նաև նշեց, որ խորհրդարանում այժմ
արձակուրդային շրջան է, և ինքը անհատապես բոլորի անունից պատասխան չի կարող տալ, բայց
կարծում է, որ քաղաքական ներկայացվածություն կա։

Թագուհի Թովմասյանն ընդգծեց՝ չի՛ կարելի անտարբերության մատնել
Արցախում շրջափակման մեջ հայտնված 120 հազար հայ մարդու ճակատագիր և չի կարելի հաշտվել
Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության հետ, ըստ որի՝ Արցախն Ադրբեջանի կազմում
է, և այս իրողությունը պետք է ընդունել։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին՝ Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան
բանակցության օրը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ՝ նշելով, որ Հայաստանի կողմից
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո հիմնապես փոխվել են այն պայմանները,
որի ներքո 2020 թվականին ստորագրվել էր եռակողմ հայտարարությունը։ ԱԳՆ հայտարարության
մեջ նաև ասվում էր, որ ԼՂ հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է տեղափոխվի
երրորդ երկրների վրա։