05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր նոր` հայատյաց փաստաբանից

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր նոր` հայատյաց փաստաբանից

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանն այսօրվա հերթական շինծու դատավարության ժամանակ հրաժարվել է իր նոր` հայատյաց փաստաբան Էմիլ Բաբիշովի ծառայություններից․ հայտնել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։«Շատ ճիշտ է արել, նա հստակ տորպեդահարում է այս «դատական» ֆարսը, որը, հիշեցնեմ, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ»,-գրել է նա։

Հոկտեմբերի 21-ին Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը «դատական» նիստի ընթացքում հայտարարել էր իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին։ Հաջորդ օրն ընտանիքի միջոցով նա բացատրել էր իր որոշումը՝ ասելով. «…Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք։ Ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»։

Դրանից հետո ոմն Էմիլ Բաբիշով նշանակվել է Վարդանյանի պաշտպան։

«Բավական է բացել այս փաստաբանի ինստագրամյան ալիքը՝ նրա հայատյացությունը տեսնելու համար։ Նա ունի գրառումներ Խոջալուի, «Մարտի 31-ի ցեղասպանության» մասին։ Բացի այդ, նա ունի հեգնական տեսանյութեր, որտեղ Շուշիից ասում են՝ «ի՞նչ եղավ, Փաշինյան»։ Դա տարածված հեգնանք էր պատերազմից հետո»,- գրել էր ադրբեջանագետը:

 

 

 

Ռազմագերիներ