05 Նոյ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-թուրքական սահմանը կբացվի 2026-ի հունվար-փետրվարին․ Կարո Փայլան

Հայ-թուրքական սահմանը կբացվի 2026-ի հունվար-փետրվարին․ Կարո Փայլան

2026 թվականի առաջին կամ երկրորդ ամսին հայ-թուրքական սահմանը բաց կլինի քաղաքացիների համար․ Երևանում մեկնարկած «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող համաժողովի ժամանակ ասաց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության, Թուրքիան՝ նույնպես։
«Սա մեծ առաջընթաց է։ Առաջիկա 5 տարում ամեն ինչ փոխվելու է․ կա՛մ մենք կբռնենք այս հոսանքի ուղին ու կանցնենք առաջ, կա՛մ կմնանք նույն կոտրած տաշտակի առաջ»,- ասաց Փայլանը։

Միջոցառմանը հրավիրվել է մոտ 50 փորձագետ 16 երկրից, այդ թվում՝ Ադրբեջանից։

Ռազմագերիներ