05 Նոյ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նյու Յորքը կունենա մահմեդական քաղաքապետ․ ո՞վ է 34–ամյա Զոհրան Մամդանին

Նյու Յորքը կունենա մահմեդական քաղաքապետ․ ո՞վ է 34–ամյա Զոհրան Մամդանին

34-ամյա Զոհրան Մամդանին համոզիչ հաղթանակ է տարել նոյեմբերի 4-ին Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում՝ նախնական ոչ պաշտոնական արդյունքներով հավաքելով ձայների 50,4 տոկոսը: Երկու այլ թեկնածուները՝ հանրապետական Քյորթիս Սլիվան և Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոն, որը մասնակցում էր որպես անկախ թեկնածու, հավաքել են ձայների համապատասխանաբար 7,1 և 41,6 տոկոսը։

2024 թվականի հոկտեմբերին, երբ Մամդանին հայտարարեց ԱՄՆ ամենամեծ քաղաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, քչերն էին հավատում, որ նա կհաջողի: Այժմ նա ծագող աստղ է ԱՄՆ քաղաքական ասպարեզում, և նրա հետևորդների թիվը միայն աճում է․ գրում է dw.com-ը։

«Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք, որը կառուցվել է ներգաղթյալների կողմից, առաջ է շարժվում ներգաղթյալների կողմից և այսօրվանից ի վեր ղեկավարվելու է ներգաղթյալի կողմից»,- իր առաջին ելույթում ասել է Մամդանին։

Զոհրան Մամդանին ծնվել է Ուգանդայում, նրա ծնողներն ունեն հնդկական արմատներ։ Նրա մայրը՝ Միրա Նաիրը, կինոռեժիսոր է, իսկ հայրը՝ Մահմուդ Մամդանին, ակադեմիկոս։ Երբ Զոհրան Մամդանին հինգ տարեկան էր, նրա ընտանիքն Ուգանդայից տեղափոխվել է Հարավային Աֆրիկա, իսկ ընդամենը երկու տարի անց՝ Նյու Յորք։ Նա ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2018 թվականին։

Ռազմագերիներ