05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան կարող էր դառնալ Եվրոպայի մարգարիտը, իսկ նրանք այլասերեցին ու բռնաբարեցին այն․ Զախարովա

Ուկրաինան կարող էր դառնալ Եվրոպայի մարգարիտը, իսկ նրանք այլասերեցին ու բռնաբարեցին այն․ Զախարովա

Ուկրաինան բոլոր հնարավորություններն ուներ գործնականում դառնալու Եվրոպայի կենտրոնի տնտեսական մարգարիտն ու կերակրողը, եթե չլինեին եվրոպացիները, որոնք այն այլասերեցին․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Նրանք (եվրոպացիները – խմբ.) խաթարեցին իրավիճակը մի երկրում, որն իր ռեսուրսային բազայի շնորհիվ ուներ իսկական կերակրող դառնալու բոլոր հնարավորությունները։ Ուկրաինան ուներ բոլոր հնարավորությունները դառնալու Կենտրոնական Եվրոպայի գրեթե տնտեսական մարգարիտը, եթե նրանք (եվրոպացիները – խմբ.) այդպես չվարվեին նրա հետ։ Բայց փոխարենը նրանք այլասերեցին այն, բռնաբարեցին և հիմա նրա վերջն են տալիս»,- ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։

Ռազմագերիներ