05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը»․ ինչպե՞ս է այն ազդել ամերիկացիների կյանքի վրա

ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը»․ ինչպե՞ս է այն ազդել ամերիկացիների կյանքի վրա

ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը («շաթդաուն») դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկարը՝ 36 օր․ գրում է BBC-ն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին սկսված «շաթդաունը» պայմանավորված էր Կոնգրեսի կողմից ֆինանսավորման նոր համաձայնագրի շուրջ համաձայնության չգալով։

Կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով պետական աշխատողները մեկ ամսից ավելի աշխատավարձ չեն ստանում, իսկ միլիոնավոր ամերիկացիներ զրկվել են անհրաժեշտ ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ 

Աճում են մտավախությունները, որ «շաթդաունը» կազդի ԱՄՆ-ում օդային տրանսպորտի վրա, քանի որ օդային երթևեկության կարգավարներն ու օդանավակայանների աշխատակիցները նույնպես աշխատում են առանց վարձատրության։ 

Երեքշաբթի ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին Fox News-ին ասել է, որ երկրի օդային տարածքի որոշ հատվածներ հնարավոր է՝ փակվեն, եթե «շաթդաունը» շարունակվի։ 

Կառավարության աշխատանքի դադարեցումն ազդել է նաև ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների կյանքի վրա․ ԱՄՆ-ում յուրաքանչյուր ութ մարդուց մեկը կախված է Լրացուցիչ պարենային աջակցության ծրագրից (Snap), սակայն այս ամիս նրանք ստացել են այդ օգնության միայն մի մասը։

Կառավարության գործունեության մասնակի դադարեցման նախորդ ռեկորդը գրանցվել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում․ այն տևել էր 35 օր։

Ռազմագերիներ