
Վրաստանը վերածվում է Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային և տրանսպորտային հիմնական երթուղու․ Կոբախիձե
Վրաստանը հաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ Միջին միջանցքով Չինաստանի և Եվրոպայի միջև տրանսպորտային հոսքերը մեծացնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Շանհայում Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսում։
«Չինաստանի և Վրաստանի միջև Միջին միջանցքով տեղափոխվող կոնտեյներների քանակը 2025 թվականի հունվար – օգոստոս ամիսներին աճել է 71%-ով։ Ավելին՝ 2024 թվականին տեղափոխված բեռների ծավալը 15 անգամ ավելի մեծ էր, քան 2023-ին։ Վրաստանը կրկին հաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ Միջին միջանցքով Չինաստանի և Եվրոպայի միջև տրանսպորտային հոսքերը մեծացնելու համար», – նշել է նա։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանն ավելի ու ավելի է կարևորում Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակի դերը։
«Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը՝ Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցումը, Արևելք-Արևմուտք մայրուղին, Սև ծովի ստորջրյա մալուխը, Թբիլիսիի միջազգային օդանավակայանի նոր նախագիծը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, երկիրը վերածում են Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային և տրանսպորտային հիմնական երթուղու», – ասել է նա։


