Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Արցախի հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար,
Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
դատարան։ Այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասաց Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Դատական նիստը մեկնարկել է, սակայն Մարտիրոսյանը
վստահ չէ, որ այսօր է կայացվելու որոշումը։
Հիշեցնենք, որ Բալասանյանը բերման էր ենթարկվել Ասկերանի իր տնից՝
հուլիսի 13-ին։ Բերման էին ենթարկվել նաև նրա որդին, եղբայրը, քեռորդին, որոնք հարցաքննությունից
հետո ազատ էին արձակվել։