25 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԻԵԴ-ը վերահաստատել է որոշումը՝ պարտավորեցնել Ադրբեջանին ապահովելու «Լաչինի միջանցքով» հիվանդների տեղաշարժը

ՄԻԵԴ-ը վերահաստատել է որոշումը՝ պարտավորեցնել Ադրբեջանին ապահովելու «Լաչինի միջանցքով» հիվանդների տեղաշարժը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերահաստատել է 2022 թվականի
դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր
անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական
օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին
անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

 Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի
գրասենյակից տեղեկացնում են, որ այդ որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը
փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր 2022 թվականի դեկտեմբերի
21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը և այն պետք է պարտադիր կատարվի Ադրբեջանի
կողմից։