23 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը 44-օրյայի տարելիցին համերգ է կազմակերպել, դա նպաստում է էթնիկական բախումների խորացմանը»․ հայտարարություն

«Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը 44-օրյայի տարելիցին համերգ է կազմակերպել, դա նպաստում է էթնիկական բախումների խորացմանը»․ հայտարարություն

Վրաստանում Ադրբեջանի դեսպանության՝ 44-օրյան պատերազմի տարելիցին համերգ կազմակեպրպելն անընդունելի է։ Այս մասին հայտնում է Վրաստանի «Հայ Համայնք» կազմակերպությունը։

«Վրդովվեցնող է, որ նման իրադարձությունը տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված, քաղաքացիական անձանց և տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ:

Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

 

Ռազմագերիներ