
Երևանում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը, վերջինս մահացել է
Կենցաղային վեճն ավարտվել է դանակահարությամբ․ հայտնում են Ոստիկանությունից։
«Նոյեմբերի 5-ին Ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային վեճ։ Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։


