Ադրբեջանցի փորձագետի՝ «Երևանում արված նկարահանման» հետքերով. փորձագետները մեկնաբանում են, ԱԱԾ-ն՝ հերքում
Համացանցում օրերս տարածվեց մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի ռազմական
փորձագետը Թելման Գասիմովը պնդում էր, թե ժամանել է Երևան և նկարահանել այն բակը, որտեղ
մեծացել է:
Տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց, բայց ավելի ուշ ինչ-ոչ կայքեր
ու անհատներ սկսեցին հերքել սրա իրական լինելը՝ պնդելով, թե այն նկարահանվել է
2004-2006 թվականներին։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ևս վերլուծել է տեսանյութը,
ասում է՝ նշված տեսանյութում որևէ դեմք չի երևում, սա կասկածներ է հարուցում։ Մասնագետի
խոսքով` հնարավոր է, որ այն պատվեր լինի։ Ինչ-որ մեկը գումարի դիմաց նկարահանել է այս
տեսանյութը, ընդ որում` գուցե չի իմացել, թե ում համար։
Վրթանեսյանը չի բացառում, որ ադրբեջանցին կարող է Երևանում եղած
լինել, բայց դա արդեն լուրջ հարց է։
«Գուցե ինչ-որ կերպ, ստելով կարողացել է հայտնվել Երևանում, այլ
երկրի քաղաքացու անձնագրով այստեղ գալը հավանական չեմ համարում»,-նշեց նա։
ՀՀ ԱԱԾ-ն էլ հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով տեսանյութը։
Պարզվում է` այն արվել է դեռևս 2017
«Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին`
երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը
և ուղարկել նրան: Սակայն, Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝
տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության
մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական
լսարանում»-,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ն կոչ է արել գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից։