10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխատում ենք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների շփումները․ Արմեն Գրիգորյան

Աշխատում ենք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների շփումները․ Արմեն Գրիգորյան

Նոյեմբերի 5-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների 13-րդ հանդիպմանը․ տեղեկացնում է ԱԽ լրատվական ծառայությունը։

«Հարավային Կովկասի տարածաշրջանը, անկասկած, ապրում է կարևոր փոփոխությունների շրջան՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային և մտածելակերպի մակարդակներում։
Կցանկանայի հատկապես ընդգծել այն պատմական նշանակության իրադարձությունը, որը տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը, որտեղ կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հանդիպումը։
Վաշինգտոնյան համաձայնագրի արդյունքում Հարավային Կովկասում հաստատվել է խաղաղություն, և այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։
Օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումից հետո իրականացվում են աշխատանքներ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև շփումների ակտիվացման ուղղությամբ։ Այսպես, հոկտեմբերի 21-22-ին Երևանում տեղի ունեցավ ադրբեջանական քաղաքացիական հասարակության պատվիրակության այց, որի նպատակն էր ակտիվացնել երկու հասարակությունների միջև շփումները։ Մենք համոզված ենք, որ նմանատիպ փոխայցերը պետք է շարունակվեն և ներառեն նոր շերտեր, ինչը կնպաստի խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը»,- ելույթում նաև այս թեմային է անդրադարձել Գրիգորյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ