26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն ի վիճակի չէ Թուրքիայի հետ ունենալ տնտեսական բալանսավորված հարաբերություններ․ Վահե Դավթյան

Հայաստանն ի վիճակի չէ Թուրքիայի հետ ունենալ տնտեսական բալանսավորված հարաբերություններ․ Վահե Դավթյան

2024-ին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը չի հասել անգամ 0․5 մլն դոլարի․ Facebook-ի իր էջում գրել է Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։

«Անգամ փակ սահմանների պայմաններում իրականացվող հայ-թուրքական առևտրաշրջանառության տվյալները վկայում են՝ Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ:

Չունի դրա ներուժը:

Ու առաջիկայում դժվար էլ ունենա՝ հաշվի առնելով երկրի ինտենսիվ ապաինդուստրիալիզացումը, առևտրի և ծառայությունների սեգմենտների գերիշխումը տնտեսության կառուցվածքում:

Առավել ևս այս պատկերը կսրվի սահմանների բացման դեպքում, երբ թուրքական առևտրատնտեսական էքսպանսիան կվերածվի արդյունավետ գեոռազմավարական գործիքի:

Չափազանց վաղ է, հետևաբար, այսօր խոսել սահմանների բացման մասին՝ բերելով այն արտաքին քաղաքականության օրակարգի կենտրոն:

30 տոկոս ՀՆԱ ակնկալվող աճը հերթական միֆն է, ինչը եթե անգամ եթե քանակապես ապահովվի, որակապես իր հետևից բերելու է անվտանգային բազում ռիսկեր՝ մսխելով ազգային տնտեսության վերջին մնացորդները:

Բացառապես սեփական արդյունաբերական բազայի զարգացման պարագայում սահմանների բացումը կարող է դրական արդյունք ապահովել»,- նշում է փորձագետը :

 

Ռազմագերիներ