
ՀՀ-ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը․ արձագանքել են կառավարությունից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել է Երասխի և Նախիջևանի միջև երկաթուղու վերանորոգման հարցը։
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման նոր հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետի գրասենյակից լրատվականը հետաքրքրվել է` Հայաստանը ծրագրո՞ւմ է վերանորոգել այդ հատվածը, եթե այո, ապա ինչ միջոցներով:
«Հարցերը քննարկման փուլում են: Նշված հարցերի վերաբերյալ վերջնական որոշումների, լուծումների և պայմանավորվածությունների մասին կլինեն պաշտոնական հրապարակումներ»,- պատասխանել են գրասենյակից։


