
Պատերազմի վերջին լուսաբացը և ստորագրված փաստաթուղթը
«Հաղթելու ենք։ Պատերազմ են ուզել՝ պատերազմ կստանան։ Մենք մեզ երբեք պարտված չենք համարի»։
Հինգ տարի առաջ այս նախադասությունները լսում էինք 44 օր շարունակ։ Ուղիղ հինգ տարի առաջ, այս օրը, ավարտվեց 44 օր տևած ծանր պատերազմը՝ ծանր կորուստներով ու ցավոտ հետևանքներով։ 43 օր շարունակ «հաղթելու ենք» խոստումներ լսելուց ու հավատալուց հետո Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակեց ամենածանր լուսաբացը՝ Վերածննդի հրապարակից։
Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Շուշիի գրավման մասին, իսկ Բաքվում սկսվեցին տոնական երթեր ու ցուցադրություններ։ Մեկ օր անց պատերազմը դադարեցվեց։
Ինչ կատարվեց պատերազմի վերջին օրերին և ինչի վերածվեց նոյեմբերի 9-ը. պատերազմի վերջին երկու օրվա քրոնիկոնը՝ մեկ տեսաշարում։


