15 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր ուժերը Գազայի այն տարածքներից, որոնք գտնվում են Իսրայելի հսկողության տակ

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր ուժերը Գազայի այն տարածքներից, որոնք գտնվում են Իսրայելի հսկողության տակ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին տեղեկացրել է, որ պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայի հատվածի այն տարածքներից, որոնք գտնվում են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Այս մասին Al Jazeera-ի հետ զրույցում նշել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Իսմայիլ Ռադվանը։

«Մենք միջնորդներին տեղեկացրել ենք դեղին գոտուց մարտիկներին դուրս բերելու մեր պատրաստակամության մասին»,- նշել է Ռադվանը՝ նկատի ունենալով «դեղին գիծը», որով իսրայելական զորքերը հետ են քաշվել՝ հրադադարի համաձայնագրի համաձայն։

Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը փորձում է «հնարավորինս շուտ լուծել» մահացած պատանդների մարմիններն Իսրայել վերադարձնելու հարցը։ Միևնույն ժամանակ՝ Ռադվանը շեշտել է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է գրանցել հրադադարի խախտումներ Իսրայելի կողմից՝ նշելով, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր զոհերի թիվը հասել է 241-ի։ 

Ռազմագերիներ