15 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ամենաանհաջողակ» գործարարը․ Գլազգոյում նրա խանութը թալանվել է 1 տարում ավելի քան 100 անգամ

«Ամենաանհաջողակ» գործարարը․ Գլազգոյում նրա խանութը թալանվել է 1 տարում ավելի քան 100 անգամ

Մուհամմադ Շեյխը շոտլանդական Գլազգո քաղաքում 1 տարի առաջ խանութ է բացել, որը բացվելուց ի վեր թալանվել է ավելի քան 100 անգամ․ գրում է RT-ն։

Մուհամմադ Շեյխն ամեն անգամ դիմել է ոստիկանություն, բայց ոչ ոք երբեք պատասխանատվության չի ենթարկվել։

Գողերը թալանել են ինչպես առանձին, այնպես էլ խմբակային։ Եղել են դեպքեր, երբ չարագործները հարձակվել են աշխատակիցների վրա։ 

Այժմ տղամարդը մտածում է իր խանութը փակելու մասին և խորհուրդ է տալիս չբացել այն Շոտլանդիայի ամենամեծ քաղաքում, որտեղ հանցագործության մակարդակը կտրուկ աճել է։

Ռազմագերիներ