
Թրամփը ներում է շնորհել իր նախկին փաստաբան Ջուլիանիին և այլ անձանց՝ 2020-ի ընտրություններին միջամտելու գործով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ներում է շնորհվել տասնյակ անձանց, որոնք մեղադրվում են 2020 թվականի ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար։ Նրանց թվում են նաև Թրամփի նախկին փաստաբան և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին և Սպիտակ տան աշխատակազմի թոշակի անցած ղեկավար Մարկ Մեդոուզը․ գրում է The Sun-ը։
Այդ անձինք մեղադրվում են 2020 թվականի նախագահական ընտրությունները խափանելու փորձի համար։ Մասնավորապես, քվեարկությունից հետո Ջուլիանին պնդել էր, որ դեմոկրատների օգտին լայնածավալ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել։ Ջուլիանիի իրավաբանական լիցենզիան կասեցվել էր։


