24 Դեկ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոչ հարիր պահվածքի պատճառով  2 դատախազ հեռացվել է պաշտոնից

Ոչ հարիր պահվածքի պատճառով 2 դատախազ հեռացվել է պաշտոնից

Ոչ հարիր պահվածքի պատճառով
Արմավիրի և Կոտայքի մարզերի դատախազություններից երկու դատախազ ազատվել է զբաղեցրած
պաշտոնից։

Դատախազությունից տեղեկացնում են, որ կարգապահական վարույթի ընթացքում
պարզվել է՝ տվյալ անձինք դրսևորել են դատախազի հեղինակությունը, բարի համբավը, պատիվը
եւ արժանապատվությունը արատավորող, դատախազի բարձր հեղինակությանը ոչ հարիր վարքագիծ:

Վարույթի արդյունքները Աննա Վարդապետյանի հրամանով
հուլիսի 10-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով։ Երկու
օր անց հանձնաժողովը հաստատել է երկու դատախազների կողմից կատարված խախտումների առկայությունը
և դրական եզրակացություն տվել նրանց պաշտոնից ազատելու որոշմանը։

 Գլխավոր դատախազի 2023 թվականի հուլիսի
14-ի հրամաններով՝ Կոտայքի եւ Արմավիրի դատախազության երկու դատախազներն ազատվել են
պաշտոնից: