12 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբովյանում դանակահարվել է երկու երիտասարդ․ 24-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

Աբովյանում դանակահարվել է երկու երիտասարդ․ 24-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Կոտայքի մարզի քրեական վարչություն և հայտնել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի:

Տեղում բժիշկները ոսիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ