
ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել մտահոգիչ ցանկացած հարց․ Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է քննարկել ցանկացած երկկողմ հարց, որ, հնարավոր է, Հայաստանում մտահոգություն է առաջացնում։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բոլոր հարցերը կամ մտահոգությունները կարող ենք քննարկել թե՛ գերատեսչությունների, թե՛ խորհրդարանական մակարդակում»,- նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ Հայաստանի հետ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են այն պահին, երբ հետապնդվում են Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու կողմնակիցներ։
«Հիբրիդային պատերազմի» գաղափարը մշակվել և կիրառվում է Արևմուտքում։ Վառ օրինակը Վրաստանի՝ վերջին ժամանակների հակակառավարական բողոքի ցույցերն են»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։


