Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ իրականություն ներկայացրե՛ք միջազգային հանրությանը․ Արցախի պետնախարարը՝ ԿԽՄԿ
ԿԽՄԿ գրասենյակը Արցախում միակ միջազգային կառույցն է, որը դիտարկվում
է մեր երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ որպես տեղեկություն փոխանցող օբյեկտիվ
աղբյուր։ Արցախում ԿԽՄԿ գրասենյակի առջև ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Ցավով ուզում եմ հայտարարել, որ մեր ունեցած
տեղեկությունների համաձայն, միջազգային կառույցներին չի ներկայացվում ամբողջական պատկերը,
որը տիրում է Արցախում։ Երախտիքի խոսք ասելուց զատ, նաև ուզում եմ ասել, որ այս ամենին
զուգահեռ ընդամենը մահից փրկվելու համար թուլատրվում է Ադրբեջանի կողմից մեկ-մեկ մահամերձ
վիճակում մարդկանց հասցնել հիվանդանոց, եկեք սա ողորմություն չհամարենք Արցախի ժողովրդի
համար»,-ասաց պետնախարարը։
Նա հայտարարեց, որ Արցախի ժողովուրդը ողորմության
արժանի չէ։
«Ես ինձ իրավունք եմ վերապահում բոլորի անունից
պահանջ ներկայացնել, որ ամենասեղմ ժամկետում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակն Արցախում
ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ, իրավիճակն ամբողջովին արտացոլող, խմելու ջրի,
դեղորայքի, պատշաճ բժշկական օգնության ստանալու հնարավորությունից զրկված լինելու և
բազմաթիվ այլ խնդիրների, տեղաշարժվելու, մանկահասակ երեխաների մահվան դեպքի և դրանց
պատճառների վերաբերյալ ամենաիրական տեղեկություն փոխանցի միջազգային բոլոր կազմակերպություններին
սեփական նախաձեռնությամբ»,-ասաց պետնախարարը։