22 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը կպարզեն թուրք մասնագետները. Թուրքիայի ՊՆ

Վրաստանում ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը կպարզեն թուրք մասնագետները. Թուրքիայի ՊՆ

Թուրք փորձագետները կհետաքննեն Վրաստանում թուրքական C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հանգամանքներն ու պատճառները. TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Վրացական որոնողական-փրկարարական խմբերը վթարի վայր են հասել մոտավորապես ժամը 17:00-ին։ Ավիավթարների հետաքննություններով զբաղվող մեր ստորաբաժանումը հայտնաբերել է ինքնաթիռի բեկորներ։ Վթարի պատճառը կպարզվի մեր խմբի կողմից անցկացված հետաքննության արդյունքների հիման վրա», – ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվում էր 20 անձ:

 

Ռազմագերիներ