10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիային մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի հունիսի 20-ին ոստիկանական գործողությունների համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։

Նա նշել է, որ գործը վերաբերում է 2019 թվականի հունիսի 20-21-ի և Չորչանայի միջադեպերին։ Մասնավորապես` խոսքը վերաբերում է երկրի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ երկուսից ավելի անձանց դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելուն, ինչպես նաև պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ