
Ուկրաինային չաջակցելը բացարձակ խելագարություն է և հակկասում է ԱՄՆ-ի շահերին. Բայդեն
Ուկրաինային օգնության նոր փաթեթի շուրջ համաձայնության չգալն ԱՄՆ
համար «խելագարություն» կլինի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդֆենը:
«Դա հակասում է Միացյալ Նահանգների շահերին, ինչն ուղղակի սխալ է»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն իր հերթին «սարսափելի» է որակել
Կիևին աջակցության շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա հայտարարել է, որ եթե Ուկրաինան պարտվի
այս պատերազմում, Վաշինգտոնը պատասխանատվություն կկրի դրա համար:
Բայդենը Կոնգրեսից 106 միլիարդ դոլար էր խնդրել Իսրայելին ու Ուկրաինային
օգնելու համար, սակայն միանշանակ աջակցություն չէր ստացել: