
Հացահատիկի գործարքը չի ազդի Թեհրանի վրա. իրանցի պատգամավոր
Հացահատիկի
գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը չի ազդի Իրանի ցորենի շուկայի վրա․ ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է Իրանի խորհրդարանի պատգամավոր
Զաբիհոլլա Ազամի Սարդուին:
Նրա խոսքով՝ հացահատիկի դեֆիցիտի դեպքում Թեհրանն
անհրաժեշտ ծավալները կգնի Մոսկվայից և ԵԱՏՄ անդամ երկրներից։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հացահատիկի
գործարքի երկարաձգումը կամ չերկարաձգումը չի ազդի Իրանի ցորենի շուկայի վրա, քանի որ
մենք մոտ ենք ցորենի արտադրության լիարժեք ինքնաբավության մակարդակին։ Հացահատիկի արտադրության
ցուցանիշները շատ լավն են: Այսպիսով, մեզ անհրաժեշտ քանակությունը կարող է չգերազանցել
2 միլիոն տոննան»,- ասել է իրանցի պաշտոնյան։