13 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հացահատիկի գործարքը չի ազդի Թեհրանի վրա. իրանցի պատգամավոր

Հացահատիկի գործարքը չի ազդի Թեհրանի վրա. իրանցի պատգամավոր

Հացահատիկի
գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը չի ազդի Իրանի ցորենի շուկայի վրա
․ ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է Իրանի խորհրդարանի պատգամավոր
Զաբիհոլլա Ազամի Սարդուին:

Նրա խոսքով՝ հացահատիկի դեֆիցիտի դեպքում Թեհրանն
անհրաժեշտ ծավալները կգնի Մոսկվայից և ԵԱՏՄ անդամ երկրներից։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հացահատիկի
գործարքի երկարաձգումը կամ չերկարաձգումը չի ազդի Իրանի ցորենի շուկայի վրա, քանի որ
մենք մոտ ենք ցորենի արտադրության լիարժեք ինքնաբավության մակարդակին։ Հացահատիկի արտադրության
ցուցանիշները շատ լավն են: Այսպիսով, մեզ անհրաժեշտ քանակությունը կարող է չգերազանցել
2 միլիոն տոննան»,- ասել է իրանցի պաշտոնյան։



Ռազմագերիներ   Ռազմագերիներ