
Վստահ չեմ, որ ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն ասի «այո»․ Արարատ Միրզոյանը՝ Վարշավայում
Եվրամիության հետ հարաբերություններն այսօր աննախադեպ խորն են ու տարբեր ոլորտներ են ընդգրկում՝ քաղաքական երկխոսություն, տնտեսություն, առևտուր, անվտանգություն և այլն․ այսօր Վարշավայի անվտանգության ֆորումում հայտարարել է ՀՀ ԱԳ և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանում ԵՄ անդամակցության շուրջ խոսակցությունը, ըստ նրա, նոր-նոր է սկսվել, թեև ՀՀ ԱԺ ընդունած «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին։
«Ես վստահ չեմ, որ ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն ասի «այո»»,- ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ «ոչ ոք չի ուզում նոր թշնամիներ ձեռք բերել աշխարհում»․ «Եվ որևէ երրորդ կողմի վնասելու մտադրություն չկա»։


