
«Թիվ մեկ ագրեսորը»․ MI5-ի ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ-ն «հիբրիդային պատերազմ» է մղում Եվրոպայում՝ Ուկրաինայում նվազագույն հաջողությունների ֆոնին
Բրիտանական հակահետախուզությունն այժմ ավելի շատ ռեսուրսներ է հատկացնում պետական սպառնալիքներին հակազդելու համար, քան Սառը պատերազմի ժամանակ․ հայտարարել է MI5-ի ղեկավար Քեն Մաքքալումը։
Ռուսաստանը, նրա խոսքով, մնում է «թիվ մեկ ագրեսորը» և փորձում է «հիբրիդային պատերազմ» մղել Եվրոպայում։ Մաքքալումի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել եվրոպական երկրները, մինչդեռ Ուկրաինայի դեմ պատերազմում նրա առաջընթացը «նվազագույն է և շատ թանկ արժե»։
MI5-ի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ այժմ՝ Մեծ Բրիտանիայից «ռուս գործակալների արտաքսումից հետո», ՌԴ հատուկ ծառայությունները «փորձում են հանցագործների հավաքագրել, որպեսզի նրանք գումարի դիմաց կատարեն իրենց հրահանգները»։
«Սա ռազմավարական առավելություն ունեցող մեծ տերության գործելաոճ չէ», - շեշտել է նա։
Այն մասին, որ ՌԴ իշխանությունները փորձում են դիվերսիաներ կազմակերպել Ուկրաինայի դաշնակիցներին վախեցնելու համար, ավելի վաղ հայտարարել էին Եվրոպայի մի շարք երկրներ, այդ թվում՝Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը։


