13 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ապշեցուցիչ գումար. ԱՄՆ-ն հայտարարել է ռազմական ծախսերի հնարավոր ավելացման մասին

Ապշեցուցիչ գումար. ԱՄՆ-ն հայտարարել է ռազմական ծախսերի հնարավոր ավելացման մասին

ԱՄՆ-ն կարող է իր ռազմական բյուջեն հասցնել 1.5 տրիլիոն դոլարի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո. «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ռոջեր Ուիքերը։

«Թրամփի վարչակազմն առաջարկել է ռազմական բյուջեի զգալի ավելացում՝ ավելի քան 1.5 տրիլիոն դոլար։ Եթե նախագահը հասնի իր նպատակին, և եթե Կոնգրեսը համաձայնի երեք շաբաթից կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո, մենք ազգային պաշտպանության համար կհատկացնենք ապշեցուցիչ չափի գումար՝ 1.5 տրիլիոն դոլար», - նշել օրենսդիրը՝ ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում։

Ապրիլին Սպիտակ տունը պաշտոնապես Կոնգրեսից խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ֆինանսավորում 2027 ֆինանսական տարվա համար։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ