
Հինգ երկիր կարող է ներկայացնել Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում. Մերց
Հինգ երկիր կարող է ներկայացնել Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում. РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Մենք արդեն ունենք փորձված E3 ձևաչափը։ Մենք նաև մասամբ աշխատում ենք այս հարցի վրա 5 երկրի ձևաչափով՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Լեհաստան։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում այսպես շարունակելու հարցում», - նշել է նա:
Հրապարակման համաձայն՝ Մերցը նաև պնդում է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ բանակցությունների՝ «չնայած դիվանագիտական փակուղուն»։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հինգշաբթի առավոտյան ժամանել են Մոսկվա՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո։ Նրանք հանդիպել են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում, որից հետո մեկնել են Դուբլին՝ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման։
Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ եվրոպական երկրները փորձում են միանալ Ուկրաինայի բանակցային գործընթացին, բայց նրանք պետք է որոշեն՝ պատերա՞զմ են ուզում, թե՞ խաղաղություն։ Նա նաև նշել է, որ մինչ այժմ նրանց բոլոր գործողությունները ցույց են տալիս հակամարտությունը շարունակելու ցանկությունը։


