13 Նոյ
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ի դեմ Փաշինյանի անհեթեթ պնդումները նման են արևմտյան կուրատորների թելադրանքով մանրակրկիտ բեմադրված ներկայացման․ ռուս պատգամավոր

ՀԱՊԿ-ի դեմ Փաշինյանի անհեթեթ պնդումները նման են արևմտյան կուրատորների թելադրանքով մանրակրկիտ բեմադրված ներկայացման․ ռուս պատգամավոր

Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմքեր գտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու և Ռուսաստանի հետ դաշինքը խզելու համար․ այս մասին, «Известия»-ի փոխանցմամբ, նշել է Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան։

«Նիկոլ Փաշինյանի անհեթեթ պահանջները ՀԱՊԿ-ի նկատմամբ ավելի շատ հիշեցնում են ոչ թե ազգային շահերի պաշտպանություն, այլ արևմտյան կուրատորների թելադրանքով մանրակրկիտ բեմադրված ներկայացում։ Փաշինյանն առիթ է փնտրում Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզելու համար»,- հայտարարել է նա։

Արշինովան կարծում է, որ կազմակերպության հավաքական անվտանգության համակարգը զսպում է Կովկասում այլ ուժերի ռազմական նկրտումները։ Խորհրդարանականի խոսքով՝ հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ