13 Նոյ
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ինքնիշխանություն և խաղաղություն»․Վենեսուելան ռազմական գործողություն է սկսել Կոլումբիայի հետ սահմանին

«Ինքնիշխանություն և խաղաղություն»․Վենեսուելան ռազմական գործողություն է սկսել Կոլումբիայի հետ սահմանին

Վենեսուելայի զինված ուժերը հայտարարել են «Ինքնիշխանություն և խաղաղություն» գործողության իրականացման մասին Կոլումբիայի հետ սահմանակից Ապուրե նահանգում՝ սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու և անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարելու համար։

Վենեսուելայի ազգային բոլիվարական զինված ուժերի (CEOFANB) ռազմավարական օպերատիվ հրամանատարությունն այս մասին հայտարարել է X-ի իր էջում։

Հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվում է երկրի գործադիր իշխանության հրամաններին համապատասխան։ Զինվորական ստորաբաժանումներ են տեղակայվել Ապուրե նահանգի սահմանային շրջաններում, որը երկար ցամաքային և գետային սահման ունի Կոլումբիայի Արաուկա և Վիչադա դեպարտամենտների հետ։

Հրամանատարությունը նշել է, որ ռազմական ներկայության ավելացումը նպատակ ունի ապահովել տարածքի նկատմամբ պետական վերահսկողությունը, պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և հակազդել անօրինական զինված խմբավորումներին։ Հատուկ ուշադրություն է դարձվում սահմանային գոտում օպերատիվ բազաների ամրապնդմանը։

Նշվում է, որ դժվարանցանելի տեղանքը, բազմաթիվ գետերը և անթափանցելի ջունգլիները բարենպաստ պայմաններ են ստեղծում հանցավոր խմբավորումների համար, որոնք օգտագործում են սահմանային շրջանները սահմանն անօրինական կերպով հատելու, թմրանյութերի լաբորատորիաներ, տարանցիկ կետեր և գաղտնի թռիչքուղիներ ստեղծելու համար։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ