15 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արարատ Միրզոյանն ու Իրակլի Կոբախիձեն հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

Արարատ Միրզոյանն ու Իրակլի Կոբախիձեն հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն․ տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնք ներառում են ինչպես ակտիվ քաղաքական երկխոսություն, այնպես էլ տնտեսական կապերի ու փոխկապակցվածության խորացում:

Գործարար կապերի խթանման համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների տարանցիկ ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց կյանքի կոչման միջոցով ընձեռնվելիք նոր հնարավորությունները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացը համահունչ է ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեսլականին:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Վրաստանի աջակցության համար:

Հայաստանի ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Ռազմագերիներ